«Վաղը դարձյալ մի հատ «փըշտ» կասի Պուտինը». Պարույր Հայրիկյան

«Երանի թե մենք ընտրած լինեինք ԵՄ ճանապարհը։ Բարեբախտաբար, մեր հանդեպ բավական ուշադիր են։ Բայց պետք է արձանագրենք մի բան, որ եվրոպական քաղաքական գործիչներն էլ բավարար իրավական դրսևորում հանդես չբերեցին նախորդ փուլում։ Հետո՞ ինչ, որ Պուտինը նախորդ գիշեր Սերժ Սարգսյանին վախեցրել էր, իրենք պետք է ասեին՝ մենք բանակցությունները սկսել ենք, շարունակում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները հակաքաղաքագիտական ճանապարհով մատնացույց արեցին Սերժ Սարգսյանի հայտարարությունը.

«Բայց Սերժի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, դու բանակցություններ ես վարում։ Սերժի հայտարարությունը մահկանացուի հայտարարություն է, այնպես որ, եվրոպացիներն այն ժամանակ իրենց սխալ պահեցին։ Երևի դա զգալով է, որ հիմա փորձում են ինչ-որ բան անել։ Բայց ռուսական իմպերիալիզմը ե՞րբ է թույլ տվել, որ դու՝ առանց ճիգ դրսևորելու, հօգուտ քեզ ինչ-որ բան անես»։

Հայրիկյանն ընդգծեց. «Կամ Հայաստանի իշխանությունները պետք է ժողովրդի և քաղաքական գործիչների աջակցությունը ստանալով՝ գնան այդ ճանապարհով, կամ էլ վաղը դարձյալ մի հատ «փըշտ» կասի Պուտինը, Սերժն էլ կանի այն, ինչ որ մի անգամ արդեն արեց»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս