«Այս պայմաններում անհասկանալի է SOS հնչեցնելը և ջրի բացթողումն «աղետ» որակելը». Աղվան Վարդանյան
«Սևանը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհրդանիշ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողում անելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա` ունենք օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2030թ. Սևանի մակարդկաը 6 մ-ով պետք է բարձրացվի, և անցած 15 տարում նվազագույնը 4 մ բարձրացում ունենք:
Նրա խոսքով` ևս 15 տարի առջևում կա և տրամաբանությունը հուշում է, որ անհնար է ևս 2 մ չբարձրացվի, այսինքն` ծրագիրն իրագործվում է: Ա.Վարդանյանի կարծիքով` այս պայմաններում անհասկանալի է SOS հնչեցնելը և ջրի բացթողումն «աղետ» որակելը:
Ա. Վարդանյանը կոչ արեց չտեսնելու չտալ, որ այս ոլոտում վերջին տարիներին հսկայական բարեփոխում է իրականացվել: Ըստ նրա` ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: