Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը երկրորդ անգամ է ամուսնացել. Tert.am Life
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը՝ Լիլիթ Շահնազարյանը, երկրորդ անգամ է ամուսնացել։ Tert.am Life-ի տրամադրության տակ է հայտնվել նաև լուսանկար պսակադրության արարողությունից։
Լիլիթի պսակադրությունը կայացել է երեկ: Նրա ընտրյալը սփյուռքահայ է։ Զույգն օրիգինալ վայր է ընտրել պսակադրության համար՝ Վենետիկի հայկական կղզին՝ Սուրբ Ղազարը։
Լիլիթին եկեղեցի է ուղեկցել հայրը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ Լիլիթ Շահնազարյանի ու Դավիթ Տեր-Պետրոսյանի ամուսնալուծության մասին լուրերը հաստատվեցին 2015 թվականին։ Նրանք 3 երեխա ունեն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։