Բաժիններ՝

Հայ և ռուս գործարարների երեխաների հարսանիքի ժամանակ երգել են Բասկովը, Ստաս Միխայլովը և Լեդի Գագան

Նոր «հայկական հարսանիքը» ցնցել է իր շքեղությամբ: Հանգստյան օրերին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում, որտեղ տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, տեղի է ունեցել երիտասարդներ Գասպարի և Լոլիտայի հարսանյաց արարողությունը: Լոլիտան «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրն է, իսկ Գասպարը «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատեր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին է: 

Հարսանյաց արարողությունը վարել են Քսենիա Սոբչակը և Անդրեյ Մալախովը: Իսկ հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և… Լեդի Գագան: 

Աստղերը հանրավորինս փորձել են թաքցնել իրենց մասնակցությունը հարսանիքին, և միայն Քսենիա Սոբչակն է, ով Ինստագրամի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել և գրել է.

«Ամեն օր չէ, որ Լեդի Գագային եմ ներկայացնում»:

https://www.instagram.com/p/BWCvgg0BP1x/?taken-by=xenia_sobchak

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս