Սիրո մեջ երջանիկ լինելու 5 միջոց
Սիրային հարցերում ունիվերսալ բաղադրատոմսեր չկան, բայց հոգեբանները հայտնաբերել են 5 հիմնական ասպեկտները, որոնք հաշվի առնելով, կկարողանաք խուսափել հարաբերությունները թուլացնող խնդիրներից: ELLE-ն առաջարկում է հետևել այս 5 խորհուրդներին և կառուցել ամուր ընտանիք:
1. Սերը տարբերեք կախվածությունից
Որոշ մարդիկ այնքան շատ ունեն սիրո կարիք, որ սերը շփոթում են կախվածության հետ, իսկ կիրքը՝ խանդի:
2. Ասեք «ոչ» այն ամենին, ինչը ցավեցնում է
3. Որքան թույլ է կապվածությունը, այնքան հասուն է սերը
Սերը վերջանում է այնտեղ, որտեղ մահանում է սեփական արժանապատվության զգացումը:
4. Կառավարեք Ձեր եսակենտրոն դրսևորումները
Կան մարդիկ, ում համար սերն անհրաժեշտ է դատարկությունը լցնելու և միայնությունից խուսափելու համար: Հոգեբանները նման մարդկանց նմանեցնում են երեխաների, ովքեր անընդհատ ուշադրություն են պահանջում:
5. Դարձեք այն մարդը, ում ցանկանում եք հանդիպել
Երբ հասկանանք Ձեր խնդիրները և կարողանաք դրանք կարգավորել, սկսեք սիրել Ձեզ և հաճույք ստանալ կյանքից, այդ ժամանակ էլ հարաբերությունները ներդաշնակ կդառնան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը