Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է ЗиЛ-ին. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 90 AL 090 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ЗиЛ մակնիշի 03 LL 529 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել: Հրշեջները, մարելով Mercedes-ում առաջացած խոշոր հրդեհը, վարորդի նստատեղում հայտնաբերել են նրա մոխրացած դին: 

Դին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ ու զգուշությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում ЗиЛ-ի վարորդի և Mercedes-ի մահացած վարորդի ինքնությունը, իսկ նրա դին ամբողջովին անճանաչելի է դարձել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Տեսանյութեր

Լրահոս