Օրիգինալ բաղադրատոմսեր. վարունգից և սեխից պատրաստված ջեմ
Բաղադրիչներ
1. Սեխ – 400-500 գ
2. Վարունգ – 250-300 գ
3. Դոնդողացնող շաքարավազ – 250 գ
4. Աղացած դաղձ – 1/2 ճ/գ
5. Կիտրոնաթթու – 1 թ/գ
6. Վանիլին – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Քերիչով քերել վարունգը և սեխի կեսը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, վանիլին, դաղձ և թողնել 2 ժամ:
2. Խառնուրդը դնել ուժեղ կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, իջեցնել կրակը և եռացնել 5 րոպե:
3. Ստուգել ջեմի պատրաստ լինելը կաթիլով. այն պետք է դոնդողացվի: Եթե ջեմը դեռ պատրաստ չէ, եթե նորից՝ մինչև պատրաստ լինելը:
4. Ջեմը լցնել ստերիլ բանկաների մեջ, պինդ փակել, շրջել գլխիվայր և այդպես թողնել մինչև սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը