Կակոյի յուղը բազմաթիվ օգտակար նյութեր, այդ թվում՝ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրա բաղադրության մեջ մտնում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, քրոմը, երկաթը, կալցիումը, յոդը: Այն հաջողությամբ օգտագործվում է՝ որպես առողջական մի շարք խնդիրների պրոֆիլակտիկ միջոց. ամրացնում է անոթների պատերը, կանխարգելում երակների վարիկոզ լայնացումը, աթերոսկլերոզը և այլն: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում կարող եք լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը, նկատելիորեն նվազեցնել ալերգիկ դրսևորումները, ինֆարկտի, խոցերի առաջացումը:
Ավելորդ քաշի խնդիրն առավել տարածված է դառնում նստակյաց կենսակերպի և սննդային սխալ սովորությունների հետևանքով։ Մարդիկ ճարպից ազատվելու արագ միջոցներ են փնտրում՝ հաճախ մոռանալով, որ հարկավոր է ֆիզիկապես ակտիվ լինել և ճիշտ սնվել։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Առաջարկվող ըմպելիքի հիմնական բաղադրիչը բանանն է, որն օգտակար է օրգանիզմի դետոքսիկացիայի համար։
Կարեն Կարապետյանի կառավարության կողմից նախորդ տարվա վերջին ներկայացված ծրագիրը թվային ցուցանիշներ չէր պարունակում։ Այնտեղ նշված չէր՝ տարեկան քանի՞ տոկոսով է աճելու տնտեսությունը, կամ որքանո՞վ է նվազելու աղքատությունը և այլն։