Բաժիններ՝

10 փաստ կակաոյի յուղի մասին, որոնց մասին չգիտեք

Budetezdorovy.ru-ն գրում է, որ կակոյի յուղը բազմաթիվ օգտակար նյութեր, այդ թվում՝ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրա բաղադրության մեջ մտնում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, քրոմը, երկաթը, կալցիումը, յոդը: Այն հաջողությամբ օգտագործվում է՝ որպես առողջական մի շարք խնդիրների պրոֆիլակտիկ միջոց. ամրացնում է անոթների պատերը, կանխարգելում երակների վարիկոզ լայնացումը, աթերոսկլերոզը և այլն: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում կարող եք լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը, նկատելիորեն նվազեցնել ալերգիկ դրսևորումները, ինֆարկտի, խոցերի առաջացումը:

1. Կոշտուկների դեմ: Կակաոյի մի փոքր յուղը քսեք ոտքերին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել կոշտուկների և կոշիկների սեղմման հետևանքով վերքերի առաջացումը:

2. Մաշկային խնդիրներ: Այս յուղն օգտագործվում է մաշկի հետ կապված մի շարք խնդիրների դեպքում` այրվածքներ, սև կետեր, էկզեմայի բուժում, դերմատիտ և այլն:

3. Խոլեստերին: Օրվա ընթացքում կես թեյի գդալ կակաոյի յուղի օգտագործումն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը` նվազեցնելով կաթվածի և աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը:

Կարդացեք նաև

4. Միջատների խայթոցներ և փոքր կտրվածքներ: Կակաոյի յուղը խոնավեցնում և փափկեցնում է մաշկը և կարող է հանգստացնել միջատների խայթոցների հետևանքով առաջացնող քորը, ինչպես նաև օգնել փոքր կտրվածքների ու քերծվածքների ապաքինումը:

5. Հազ, մրսածություն: 1 թեյի գդալ կակաոյի յուղը խառնեք մեկ բաժակ կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ: Այս բնական միջոցը կօգնի բրոնխիտի, սուր շնչառական վարակների, ասթմայի, պնևմոնիայի դեպքում: Կակաոյի յուղով կարելի է մերսել նաև կրծքավանդակը: Սա կօգնի արագացնել ապաքինման ընթացքը:

6. Պաշտպանում է կուտիկուլան: Երբ ձեռքերի մաշկը չոր է, մատների շուրջ անցանկալի փոքր վնասվածքներն են առաջանում: Դրանից խուսափելու համար կակաոյի յուղը քսեք մատների ծայրերին:

7. Թարթիչներ և հոնքեր: Ամենօրյա օգտագործման դեպքում սրանք ամրանում են, ավելի առողջ, հավասար և հաստ դառնում:

8. Խոնավեցնում է մաշկը: Չոր մաշկի դեպքում կարող եք օգտագործել կակաոյի յուղը:

9. Դիմահարդարումը ֆիքսելու համար: Եթե ցանկանում եք, որ ստվերաներկը երկար մնա աչքերին, կարող եք մի փոքր կակաոյի յուղ քսել:

10. Մոմ պատրաստեք: Եթե մոմ է հարկավոր և ձեռքի տակ չունեք, կարող եք կակաոյի յուղ օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս