
Տիգրան Բարսեղյանը` «Վարդարի»` մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մակեդոնական «Վարդարի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
Լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար ակումբի պաշտոնական կայքում անցկացվել է քվեարկություն: Բարսեղյանը ստացել է ձայների 72 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում Ֆելիպեն է՝ ձայների 22 տոկսով:
Մայիսին Տիգրան Բարսեղյանը Մակեդոնիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան