Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալի» ղեկավարության պաշտոնական հայտարարությունը Ռոնալդուի մասին

Ինչպես հայտնի դարձավ վերջին օրերին, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվում էր հարկերից խուսափելու մեջ: Ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝  2011 թվականից մինչև 2014 թվականը ֆուտբոլիստը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:

Այս տեղեկություններից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ակումբի ղեկավարությունն աջակցում է Ռոնալդուին, քանի որ գիտի, որ 2009 թվականից ի վեր Ռոնալդուն պարտաճանաչորեն վճարել է հարկերը:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ Ռոնալդուն այս պատմությունից հետո կապացուցի իր անմեղությունը:

Ըստ իսպանական մամուլի՝ մադրիդյան ակումբը կանի ամեն բան, որպեսզի դատական գործընթացներն արագ ավարտվեն:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս