Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի թարմացրել իր պայմանագիրն ակումբի հետ: Շատ պարբերականներ նշում են, որ պայմանագրի երկարաձգման աշխատանքների երկար ընթացքը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստը չի համաձայնում ակումբի առաջարկած պայմաններին:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, սակայն, նշել է, որ Մեսսին կմնա ակումբում, ավելին՝ այնտեղ կավարտի իր կարիերան:
Ըստ Բարտոմեուի՝ Մեսսին չի էլ դիտարկում այլլ ակումբների առաջարկներն ընդունելու տարբերակը:
Արգենտինացի ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, նշել է, որ չի տեսնում ոչ մի պատճառ պայմանագիրը չերկարաձգելու համար, այնպես որ, իր որդին միանշանակ կշարունակի խաղալ ակումբում:
Մեսսիի հետ բանակցությունները վարում է անձամբ ակումբի նախագահ Ժոզե Մարիա Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան