Բաժիններ՝

«Ես գիտեմ հիվանդ կոկորդի բուժման իդեալական միջոց. կտրել այն». Ալֆրեդ Հիչքոքի կյանքի կանոնները

Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք. անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Շատ հաճախ նրան վերագրում են «Սասփենսի վարպետ» մականունը: Նա հիմնադրել է սասփենսի և հոգեբանական թրիլլերի շատ էլեմենտներ: Հիչքոքն ունեցել է հաջողված կարիերա բրիտանական կինեմատոգրաֆիայում և ճանաչվել է Անգլիայի լավագույն ռեժիսոր:

1. Ես 5 տարեկան էի, երբ հայրս ուղարկեց ինձ ինչ-որ գրությունով ոստիկանական բաժանմունքի պետի մոտ. նա կարդաց գրությունը և 5 րոպեով փակեց ինձ բանտախցում, իսկ հետո բացեց դուռը և ասաց. «Ա՛յ այսպես ենք մենք պատժում փոքրիկ չլսող տղաներին»: Այդ ժամանակվանից ինձ չի հաջողվում ազատվել ոստիկանների նկատմամբ սարսափից:

2. Ես սովորել եմ ճիզվիտների դպրոցում, որոնք սովորեցրել են ինձ ամեն ինչ հսկել և վերլուծել:

3. Երբ ես տեղափոխվեցի Ամերիկա, ես մեքենա չէի վարում 11 տարի, որովհետև վախենում էի, որ ինձ կտուգանեն: Հոգեբաններն ասում էին, որ իմ ֆոբիան կարելի է բուժել, բայց ես ինչ-որ կասկածում եմ:

4. Ես դեմ չեմ Ոստիկանությանը, ես ուղղակի շատ եմ նրանցից վախենում:

5. Ինձ համար պարզ էր, որ «Պսիխո»-ի ժամանակ հանդիսականը պետք է գոռա և ծղրտա, բայց ոչ ավելի բարձր, քան Roller-coaster-ում: Ես ուզում էի, որպեսզի մարդիկ դուրս գային սրահից՝ ժպտալով հաճույքից:

6. Երբ ես կինո եմ նկարում, ես արդեն լսում եմ մարդկանց գոռոցները:

7. Իմ բախտը բերել է, որ ես վախկոտ եմ. քաջ մարդը չէր կարող դառնալ սասփենսի վարպետ:

8. Մոնտաժն ունի 2 նպատակ. փոխանցել մտքեր և փոխանցել էմոցիաներ:

9. Միշտ ստիպեք հանդիսատեսին տառապել. ինչքան ավելի ուժեղ, այնքան ավելի լավ:

10. Ինչո՞ւ են մարդիկ սպանում: Ինչ-որ ժամանակ դա պայմանավորված էր տնտեսական անհրաժեշտությամբ, ամուսնալուծվելը շատ դժվար էր և թանկ:

11. Ես չեմ զգում ոչ մի բան այն ամենից, ինչ զգում են իմ հերոսները: Ես երջանիկ ամուսնության մեջ եմ և չեն նույնականացնում ինձ նրանց հետ:

12. Չկա ոչինչ ավելի սարսափելի, քան փակ դուռը:

13. Ֆիլմի տևողությունը պետք է ուղղակիորեն կապված լինի մարդու միզապարկի դիմանալու տևողությանը:

14. Ինձ համար ավելի կարևոր է ոճը, քան սյուժեն:

15. Վրեժը քաղցր է, ընդ որում, այն չի գիրացնում:

16. Երբ ինձ մոտ է գալիս դերասանը, որպեսզի քննարկի իր կերպարը, ես ասում եմ. «Ամեն ինչ կա սցենարում»: Իսկ եթե նա հարցնում է՝ «Ինչո՞վ են մոտիվացված իմ արարքները», ես պատասխանում եմ՝ «Քո աշխատավարձով»:

17. Լավ կինոն այնպիսի կինոն է, երբ ափսոս չէ տոմսի, ընթրիքի և դայակի համար ծախսած գումարը:

18. Ես գիտեմ հիվանդ կոկորդի բուժման իդեալական միջոցը. կտրել այն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս