Բաժիններ՝

Լյուսիեն Ֆավրի մերժումից հետո «Բորուսիան» կգլխավորի Ջովանի Վան Բրոնկհորստը

42-ամյա մասնագետը գահից գցեց «Այաքսին» և ՊՍՎ-ին, իսկ հիմա ոտնձգություն կկատարի «Բավարիայի» դեմ:

«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Ջովանի Վան Բրոնկհորստը տրիումֆից հետ կհռանա Հոլանդիայից և կընդունի Դորտմունդի «Բորուսիան»:

Ըստ L’Equipe-ի տեղեկության, 42-ամյա հոլանդացին գերմանական ակումբի հետ արդեն հասել է անձնական պայմանավորվածության:

Ավելի վաղ, Դորտմունդում աշխատելու ֆավորիտներից մեկը հանդիսանում էր Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» նախկին մարզիչ Լուսիեն Ֆավրը: Բայց, ինչպես հաղորդում է Blick-ը, 59-ամյա շվեյցարացին գերադասել է մնալ «Նիսում»:

Վան Բրոնկհորստը ինքուրույն մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին՝ գլխավորելով «Ֆեյենորդը»: Արդեն երկրորդ մրցաշրջանում մասնագետը ռոտերդամյան ակումբի հետ վերջին 18 տարվա մեջ առաջին անգամ գրավեց առաջին տեղը:

2016-17թթ. մրցաշրջանում «Բորուսիան» գրավեց 3-րդ տեղը Բունդեսլիգայում և նվաճեց Գերմանիայի գավաթը:

Մայիսի 30-ին «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը հեռացվեց ակումբից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս