Բաժիններ՝

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 151 մլն դոլարով

2017 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ Հայաստանի համախառն արտաքին ակտիվների ծավալը կազմել է 2 մլրդ 53 մլն 142.4 հազար ԱՄՆ դոլար, որից 2 մլրդ 53 մլն ԱՄՆ դոլար 81 հազար դոլարը միջազգային պահուստներն են (ազատ փոխարկելի ակտիվներ), 141 հազար դոլարը՝ հատուկ փոխառության իրավունք ԱՄՀ-ում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տեղեկանքից։

Եռամսյակի սկզբում համախառն արտաքին ակտիվների ծավալը 2 մլրդ 204.17 մլն դոլար էր, որից 2 մլրդ 204.1 մլնը՝ միջազգային պահուստները։

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են 151 մլն դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031