Բաժիններ՝

«Անընդհատ կարելի է քննարկել «Ոսկե գնդակը», բայց, միևնույն է, Մեսսին լավագույնն է». Ինիեստա

Թվում է, թե ֆուտբոլում վերջին 10 տարիներին ամենից շատ տրվել է մեկ հարց՝ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու: Այս անգամ այդ հարցին է պատասխանել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան:

Ինիեստան նշել է, որ իր համար վերջին տարիներին և հիմա լավագույն ֆուտբոլիստը միանշանակ Մեսսին է: Մեսսին լավագույնն է, և այդտեղ երկրորդական են տիտղոսները կամ անհատական պարգևները:

Լրագրողները հետաքրքրվել են Ինիեստայից, թե արդյո՞ք նա չի ափսոսում, որ հենց Մեսսին ստացավ այն «Ոսկե գնդակը», որին, ըստ ֆուտբոլասերների՝ արժանի էր Ինիեստան: Իսպանացի կիսապաշտպանը նշել է, որ դա իր համար ցավալի չէ: «Կարծում եմ՝ այդ մրցանակն իսպանացի ֆուտբոլիստը պետք է ստանա այն ժամանակ, երբ Իսպանիայի հավաքականը լուրջ հաջողությունների է հասնում: Այդպես էր, օրինակ, մի քանի տարի առաջ: Անընդհատ կարելի է քննարկել «Ոսկե գնդակը», բայց, միևնույն է, Մեսսին լավագույնն է»,- նշել է Ինիեստան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031