
British Airways-ը համակարգչային խափանումից հետո լիովին վերականգնել է աշխատանքը

British Airways ավիաընկերությունը մայիսի 30-ին հայտնել է խափանումից հետո իր համակարգչային համակարգերի ամբողջական վերականգնման մասին, խափանում, որը վերջին երեք օրը Լոնդոնի օդանավակայաններում բազմաթիվ չվերթների
չեղարկման պատճառ էր դարձե։
British Airways-ը շարունակում է աշխատել տերերին ուղեբեռի շուտափույթ վերադարձման վրա, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել է, մայիսի 27-ին ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները Հիթրոուից եւ Գաթվիքից իր համակարգչային համակարգում տեղ գտած ընդգրկուն խափանման պատճառով:
Լոնդոնի օդանավակայաններից թռչել չեն կարողացել հազարավոր ուղեւորներ: Նրանց, ում հաջողվել է նստեցնել այլ ավիաընկերությունների չվերթեր, ստիպված են եղել ճանապարհորդել առանց ուղեբեռի: Citigroupի գնահատումների համաձայն՝ համակարգչային խափանման հետեւանքները British Airways-ի վրա կնստեն շուրջ 100 միլիոն եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: