Բաժիններ՝

Էրերան ուզում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և չի ընդունի «Բարսելոնայի» հնարավոր առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էրերան չի պատրաստվում ամռանը հեռանալ թիմից: Ինչպես գրում է The Telegraph-ը, իսպանացի ֆուտբոլիստը չի քննարկի առաջարկը «Բարսելոնայից», եթե ստանա այն:

Կատալոնական ակումբն արդեն որոշ ժամանակ հետաքրքրվում է Էրերայով և կարող է ակտիվացնել նրա տրանսֆերի հարցն Էռնեստո Վալվերդեի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո, ով աշխատել է ֆուտբոլիստի հետ Բիլբաոյի «Ատլետիկում»: Չնայած դրան, կիսապաշտպանն ուզում է մնալ Անգլիայում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կսկսի նրա հետ բանակցությունները պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031