Բաժիններ՝

Տուխելը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Ինչպես հաղորդում է WAZ-ը, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կհեռանա իր ակումբից:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ դա տեղի կունենա մայիսի 31-ին: Չնայած Գերմանիայի գավաթի եզրափակչին և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն, Տուխելի և ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի միջև հարաբերությունները շարունակում են մնալ շատ լարված:

Տուխելի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը և համաձայնագրի լուծարման դեպքում մարզիչը, որպես փոխհատուցում՝ կստանա 2 մլն եվրո:

Սպասվում է, որ դորտմունդցիների նոր գլխավոր մարզիչ կդառնա «Նիսի» ներկայիս մարզիչ Լյուսյն Ֆավրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031