Բաժիններ՝

Իբրահիմովիչը նշել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհը խոսում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը  խաչաձև կապանների վնասվածքի պատճառով կավարտի կարիերան, Իբրահիմովիչը քննարկում է մի քանի ակումբի տարբերակ, որտեղ կարող է շարունակել իր կարիերան:

«Միլան». ահա թե որտեղ է ցանկանում ավարտել իր կարիերան Իբրահիմովիչը: Republicca-ն հայտնում է, որ ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր գործակալ Մինո Ռայոլային:

Իբրահիմովիչը, ըստ նախնական վարկածի՝ պետք է բացակայեր 8-9 ամիս, սակայն նրա անձնական բժիշկը նշել է, որ ապաքինման գործընթացը շատ արագ է ընթանում:

Ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս չգիտի՝ կշարունակի՞ իր ելույթները մանչեսթերյան ակումբում, թե՞ ապաքինվելուց հետո կտեղափոխվի այլ ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031