
Վերատիի` «Բարսելոնա» տեղափոխությունը դառնում է քիչ հավանական

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով, տևական ժամանակ է, հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: Սակայն իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
Վերատին նշել է, որ դեռևս չի մտածում ՊՍԺ-ից հեռանալու մասին, իսկ եթե նման խոսակցություններ լինեն, ապա առաջինը կխոսի թիմի ղեկավարության հետ:
Վերատին համոզված է, որ թիմը դեռ շատ է պայքարելու մրցանակների համար, և, որ ինքը կարող է օգնել թիմին:
«Ես երջանիկ եմ այստեղ: Մենք դեռ շատ չարած գործեր ունենք, կասկածում եմ, որ կգնամ»,- նշել է Վերատին:
Սիրարփի Աղաբաբյան