Բաժիններ՝

«Բուֆոնը խելագարվում է Չեմպիոնների լիգան հաղթելու մտքից». Դել Պիերո

Մոտենում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մինչև հունիսի 3-ը ֆուտբոլային աշխարհը քննարկում է տարվա ամենասպասված ֆուտբոլային խաղը:

Թուրինի «Յուվենթուսի»  հաղթանակին հավատում է, օրինակ՝ թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն: Ըստ ֆուտբոլիստի՝ թիմերի շանսերը հավասար են, քանի որ մրցում են այս մրցաշրջանի երկու լավագույն ակումբները:

Դել Պիերոն նշել է, որ հատկապես Բուֆոնն է շատ սպասում այս եզրափակչին և շատ է ցանկանում հաղթել:

«Բուֆոնը խելագարվում է Չեմպիոնների լիգան հաղթելու մտքից»,- նշում է թուրինյան ակումբի նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» – «Ռեալ Մադրիդ»  հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին Քարդիֆում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս