Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին ձերբակալվել է

Թուրքական Բաթմանի հանրապետական դատախազության կայացրած որոշմամբ՝ մայիսի 29-­ին օդանավակայանում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան: Այս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը:

Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ: Պատգամավորը ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3­ին նրան ազատ էր արձակել:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս