Բաժիններ՝

Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել Դամասկոս­-Պալմիրա մայրուղին

Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել են հսկողությունը Դամասկոս­Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի իրազեկ մի աղբյուր: «ԻՊ-­ի ահաբեկիչները նահանջել են Սուխնեի կողմը: Դամասկոս­Պալմիրա ճանապարհը բանակի եւ դաշնակցային
ուժերի հսկողության տակ են»,­-պատմել է գործակալության զրուցակիցը:

Հարձակումը շարունակվում է Պալմիրա քաղաքից դեպի արեւմուտք: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Պալմիրայ­Դեյ Էզ Զոր ճանապարհին:

Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում եւ նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետի ուղղութամբ: : Ընդամենը Հոմս նահանգի արեւելքում ընդգրկուն գործողության սկսվելուց ի վեր կառավարական զորքերը ԻՊ-­ից մաքրել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս