Բաժիններ՝

Apple­-ի գործընկերները հավաստել են iPhone 8-­ի մասին լուրերը

TSMC ընկերությունը, որը պրոցեսորներ է արտադրում iPhone­ի համար, հավաստել է Apple­-ի նոր սմարթֆոնում մատնադրոշների՝ էկրանում ներսարված սքաների հայտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին գրել է Ubergizmo­-ն։ TSMC 2017 NA Technology Symposium խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Թայբեյում, ընկերության ներկայացուցիչները պատմել են նոր iPhone­-ում կատարված հանգուցային փոփոխությունների մասին: Դրանցից մեկը կդառնա սովորական Home կոճակի բացակայությունը՝ մատնադրոշմների ներսարված տվիչով:

Ավելի վաղ համարվում էր, թե Touch ID-­ն կզետեղեն հետին կափարիչի վրա: Դրա փոխարեն Apple­ը, աղբյուրի խոսքով՝ պլանավորում թ դիսփլեյի ցանկացած մասում մատնադրոշմի ճանաչման հնարավորության իրականացում օպտիկական մատնադրոշմման սենսորի միջոցով: Դրա հետ մեկտեղ TSMC-­ում պատմել են, որ iPhone 8-­ի էկրանը կստանա կողմերի 18,5 : 9 հարաբերակցությունը, ինչպես Samsung Galaxy S8-­ի մոտ:

Նոր iPhone-­ը կներկայացվի 2017 թվականի աշնանն Apple­ի ամենամյա շնորհանդեսին: 2017 թվականի ապրիլին հրապարակվել են սարքի մակետի առաջին լուսանկարները, ինչպես նաեւ նկարահանել են դրա տեսահոլովակը: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա նոր կրկնակի խցիկ, անշրջանակ էկրան եւ անհաղորդալար լիցքավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս