
Թողարկվել է «Հարի Փոթեր»-ից Վոլան դե Մորթի երիտասարդության մասին ֆիլմի թիզերը

Tryangle Films անկախ կինոստուդիան թողարկել է «Հարի Փոթեր»-ի աշխարհին նվիրված ֆիլմի պրոմոհոլովակը: Այն հրապարակված է YouTube տեսահոսթինգում։
Voldemort: Origins of the Heir («Վոլան դե Մորթ. Ժառանգորդի արմատները») անվանումը կրող ժապավենը ներկայացնելու է ֆրանշիզայի գլխավոր անտագոնիստի՝ սեւ մոգ Վոլան դե Մորթի նախապատմությունը: Ըստ սյուժեի, Հոդրիք Գրիֆինդորի ժառանգորդուհին՝ Գրիշա Մաքլագենը, հետաքննում է հարուստ կախարդուհի Հեփզիբա Սմիթի սպանությունը:
Մաքլագենը հանցագործության կատարման մեջ կասկածում է Թոմ Ռեդլին՝ Հոգվարթսի կախարդության դպրոցի շրջանավարտին: Ինչպես հայտնում է The Verge-ն, ֆիլմը նկարահանվում է երկրպագուների նվիրատվություններով: Tryangle Films-ում նշել են, որ Warner Bros.
կինոընկերությունը, որը «Հարի Փոթեր» ֆրանշիզայի նկատմամբ իրավունքների սեփականատերն է, նրանց նկատմամբ պահանջներ չունի գործող անձանց օգտագործման տեսակետից: Կինոնկարի պրեմիերան YouTube-ում կկայանա 2017 թվականի աշնանը:
«Հարի Փոթեր» կինոսագան բաղկացած է ութ ժապավենից: Այն բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ պատանի կախարդ Հարի Փոթերի մասին վեպերի էկրանավորումն է: