
Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Բեշիկթաշ»-ը 4:0 հաշվով հաղթել է «Գազիանթեփսպոր»-ին: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բեշիկթաշ»-ը անհասանելի է դարձել երկրորդ տեղում ընթացող ակումբի համար և նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսն այդ խաղում հայտավորված չի եղել «Բեշիկթաշ»-ի կազմում, նա ամբողջ առաջնության ընթացքում խաղացել է միայն 7 րոպե: