Դիեգո Կոստայի, Մատիչի, Ֆաբրեգասի և «Չելսիի» ևս 6 ֆուտբոլիստների ապագան գտնվում է հարցականի տակ
«Չելսիից» միջմրցաշրջանային ժամանակահատվածում կարող է հեռանալ ամենաքիչը 11 ֆուտբոլիստ:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբից հաստատ կհեռանան պաշտպան Ջոն Թերրին և դարպասապահ Ասմիր Բեգովիչը, ով պայմանագիր է կնքել «Բորնմութի» հետ: Բացի այդ, հարցականի տակ է «Չելսիում» Մատիչի, Ֆաբրեգասի, Միշի Բատշուայիի, Նաթան Ակեի, Կուրտ Զումայի, Ռուբեն Լոֆտուս-Չիկի, Քենեդիի և Օլ Այինի ապագան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապույտներին» կլքի նաև թիմի հարձակվող Դիեգո Կոստան, չնայած այն բանին, որ «Չելսին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը նրա հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը