Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերների համար Պեպ Գվարդիոլային կհատկացնի 340 մլն եվրո

«Մանչեսթեր Սիթին» չի բավարարվի «Մոնակոյից» Բերնարդու Սիլվային գնելով: Ակումբի ղեկավարությունը տրանսֆերների համար Պեպ Գվարդիոլային հատկացրել է 340 մլն եվրո:

Կատալոնացու հիմնական նպատակների մեջ են մտնում Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Կայլ Ուոքերը («Տոտենհեմ») և Բենջամեն Մենդին («Մոնակո»): Գվարդիոլան հույս ունի Ուոքերի և Մենդիի գործարքների վրա ծախսել 90 մլն եվրո և ամեն կերպ համոզել Սանչեսին ընտրել «Մանչեսթեր Սիթին», այլ ոչ թե «Բավարիան»: Այս տրանսֆերներից բացի, Պեպը պլանավորում է գնել ամենաքիչը 1 կենտրոնական պաշտպան: Այս դիրքում նրա ցուցակը գլխավորում է Լիոնարդո Բոնուչին («Յուվենթուս») և Վիրջիլ Վան Դեյկը («Սաութհեմփթոն»):

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, հենակետայինի դիրքում Գվարդիոլան կհրավիրի կամ Ֆաբինիոյին, կամ Վիլյամ Կարվալիոյին («Սպորտինգ»): «Մանչեսթեր Սիթին» Սիլվայի տրանսֆերի համար վճարել է 50 մլն եվրո: Ավելի վաղ քաղաքայինների շարքերը լքել էին Պաբլո Սաբալետան, Հեսուս Նավասը և Գաել Կլիշին: Նրանց կմիանան նաև Վիլլի Կաբալիերոն և Բակարի Սանյան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031