Բաժիններ՝

Պոլ Պոգբան կտրել է մազերը և Ռամադան ամսին ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա

Ֆրանսիացին տեսել է ամենահիասքանչ բանն աշխարհում: Եվրոպայի լիգայում հաղթելուց հետո Պոլը գնացել է ոչ թե հանգստանալու, այլ Սաուդյան Արաբիա: Պոգբան ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա:

«Ամենահիասքանչ բանը, որը ես տեսել եմ կյանքում»,- գրել է Պոլն Ինստագրամում:

https://www.instagram.com/p/BUop2sYBwYC/

Սուրբ ամիս Ռամադանը մուսուլմանական շատ երկրներում սկսվել է մայիսի 27-ին:
2016-17թթ. մրցաշրջանում 24-ամյա Պոլ Պոգբան Անգլիայի առաջնությունում անցկացրել է 30 խաղ, որոնցում խփել է 5 գոլ և կատարել է 4 փոխանցում: Եվրոպայի լիգայում ֆրանսիացի կիսապաշտպանը 15 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:

https://www.instagram.com/p/BUnxyx0h_cW/

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս