Բաժիններ՝

«Վրաստանը տեխնիկապես պատրաստ է անդամակցելու ՆԱՏՕ­-ին». Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պնդում է, որ Վրաստանը բոլոր գործիքներն ունի պատրաստվելու ՆԱՏՕ­-ին անդամակցությանը։

Վրաստանն առաջին անգամ իր մայրաքաղաքում ընդունում է ՆԱՏՕ­-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) գարնանային նստաշրջանը, որն ընթանում է մայիսի 26­-29-­ին:
Սա հինգերորդ դեպքն է ՆԱՏՕ-ի պատմության մեջ, երբ Վեհաժողովի նիստն անցկացվում է դաշինքի անդամ չհանդիսացող երկրում:

«Ընդունել ենք ՆԱՏՕ-­ի ԽՎ-­ի գարնանային նստաշրջանը: Վրաստանն ունի բոլոր գործիքները՝ պատրաստվելու ՆԱՏՕ-­ին անդամակցությանը»,­մայիսի 29-­ին գրել է Կվիրիկաշվիլին Twitter-­ում:

Մայիսի 29­-ին ՆԱՏՕ-­ի Խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում ընթացող լիագումար նիստում հռչակագիր է ընդունել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու վերաբերյալ: Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-­ի ԽՎ­-ն Վրաստանի խորհրդարանին եւ
կառավարությանը հորդորում է ուժեղացնել անկախ դատական համակարգը, պահպանել ԶԼՄ-­ներում խոսքի ազատության հնարավորությունը, խորանցել երկխոսությունը եւ թուլացնել ընդդիմադիր կուսակցությունների հետ լարվածությունը:

Փաստաթղթում աջակցություն է հայտնվում Վրաստանին նրա ժողովրդավարական զարգացման գործում եւ դեպի եվրատլանտյան ինտեգրացում նրա ճանապարհին: Նաեւ նշվում է, որ ՆԱՏՕ­էի ԽՎ­էն ողջունում է ՆԱՏՕ­էի եւ ԵՄ­էի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը, ճանաչում է բարեփոխումների իրականացման տեսակետից վրացական կողմի ձեռք բերած առաջընթացը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս