Բաժիններ՝

«Ցավը երբեմն հեռանում է, բայց մտքերը մնում են». «1+1»՝ 20 մեջբերում իրական կյանքի մասին

«1+1». այս ֆիլմն արդեն հասցրել է մտնել համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Fit4brain.com-ը գրում է, որ ռեժիսորներին հաջողվել է մի ֆիլմում միահյուսել դրաման ու կոմեդիան. այն լի է կյանքով, սիրով, զգացմունքներով ու փիլիսոփայությամբ։

1. Մի՛ սպասիր, որ ամեն ինչ ավելի հեշտ, պարզ ու լավ կինի։ Չի լինի։ Դժվարությունները կլինեն միշտ։ Սովորի՛ր երջանիկ լինել հենց հիմա։ Հակառակ դեպքում չես հասցնի։

2. Ցավը երբեմն հեռանում է, բայց մտքերը մնում են։

3. Եթե երաժշտության տակ չեն պարում, դա երաժշտություն չէ։

4. – Դրի՛ս, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է արվեստը ձգում մարդկանց։
– Հնարավոր է՝ այն պատճառով, որ եկամտաբե՞ր է։
– Ո՛չ։ Դա երկրի վրա հետք թողնելու միակ միջոցն է։

5. Հնարավոր է՝ ես միամիտ եմ, բայց հույս ունեմ, որ բանկային քարտից բացի՝ իմ մեջ ինչ-որ այլ լավ բան ևս կա։

6. Այդ ամենն էժան չէ, բայց փառք Աստծո, ես հարուստ անդամալույծ եմ։

7. Բարի օր։ Դուք զանգահարել եք զբաղվածության ֆոնդ։ Ցավոք սրտի, մեր բոլոր գծերը զբաղված են։ Հարկավոր է սպասել 2 տարի։

8. – Դուք գեղանկարչություն սիրո՞ւմ եք։
– Այո՛, շատ։ Սիրում եմ Ռաֆայելին։
– Իսկ ինձ այլ կրիաներ են դուր գալիս։

9. Պարոն Կապոնեին փոխանցեք, որ մենք համաձայն ենք չհամաձայնել։

10. Հանեք խալաթը. ես կարծես հոգեբուժարանում լինեմ։

11. Ես նման եմ սառած սթեյքի, որին գցում են եռացող ջրի մեջ. ոչինչ չեմ զգում, բայց միևնույն է՝ ինձ վատ եմ զգում։

12. Ամենավատն այն չէ, որ ես սայլակի վրա եմ, այլ այն, թե ինչ եմ ես առանց դրա։

13. – Երաշխավորություններ ունե՞ք։
– Այո՛, բազմաթիվ։
– Մենք լսում ենք ձեզ։
– Չգիտեմ՝ «Kool & the Gang», «Earth, Wind and Fire». խորհուրդ եմ տալիս։

14. – Որքա՞ն կարելի է աշխատել դրանով։
– Կտեսնենք։
– «Կտեսնենքը» շա՞տ է, թե՞ քիչ։

15. – Փողոցային տղաները խիղճ չունեն։
– Ողջ խնդիրը հենց դրանում է։ Ես չեմ ցանկանում, որ ինձ խղճան։

16. – Իսկ ի՞նչ երաժշտություն է միացված։
– Անտոնիո Վիվալդի։ Տարվա եղանակները։
– Աա, դա Թոմից ու Ջերիի՞ց է։

17. – Ինձ համար գեղեցկությունն այնքան կարևոր չէ, որքան հոգեբանական կապը մարդու հետ։
– Մարդու հետ հասկանալի է, իսկ եթե նա գո՞րտ է։ Այդ դեպքում հոգեբանական կապ կունենաք գորտի հետ։

18. – Ֆիլիպե՛, ես չեմ սպասում ճաշին…
– Ինչո՞ւ։
– Դուք միայնակ չեք մնա… այնպես է ստացվել, որ հիմա հանդիպում ունեք։
– Հանդիպո՞ւմ։ Ինչի՞ մասին ես խոսում։
– Մի՛ անհանգստացեք։ Ամեն ինչ լավ կլինի… միայն թե այս անգամ չեք փախչի։

19. Մի՛ հանձնվիր։ Երբեք մի՛ հանձնվիր, քանի դեռ մենամարտն ավարտված չէ։

20. – Ասում են՝ շուտով դադարեցնելու են «չոր օրենքի» գործունեությունը… ի՞նչ եք անելու այդ դեպքում։
– Կգնամ հարբելու։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս