Բաժիններ՝

7 նշան, որ չափից շատ շաքար եք օգտագործում

Budetezdorovy.ru-ն գրում է, որ շաքարը համեղ է, բայց դրա չարաշահումը կարող է լրջորեն վնասել առողջությանը։ Կարևոր է իմանալ այն նշանները, որոնք վկայում են չափից շատ շաքար օգտագործելու մասին։

1. Էներգիայի պակաս և հոգնածություն։ Հոգնածության մշտական զգացումը չափից շատ շաքար օգտագործելու մասին վկայող նշաններից մեկն է։ Չնայած քաղցր մթերքը կարող է մեծ էներգիա հաղորդել, դա ընդամենը ժամանակավոր է։ Եթե անընդհատ հոգնածություն եք զգում, հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին։

2. Կախվածություն շաքարից։ Եթե անընդհատ քաղցր ուտելու անհագ ցանկություն ունեք, դա վտանգավոր նշան է։

3. Հաճախակի մրսածություն կամ գրիպ։ Չափազանց մեծ քանակով շաքարի օգտագործումը կարող է թուլացնել իմունային համակարգը և իջեցնել օրգանիզմի՝ գրիպի, մրսածության, վարակների, քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարելու կարողությունը։

4. Գիտակցության մթագնելու զգացում։ Սա ևս կարող է վկայել այն մասին, որ չարաշահում եք շաքարը։ Մեծ քանակով շաքար օգտագործելը ճանաչողական խնդիրների առաջացման հիմնական ռիսկերից մեկն է։

5. Համային ռեցեպտորների հետ կապված խնդիրներ։ Չափից շատ շաքարի օգտագործումը «ռմբակոծում է» համային ռեցեպտորները։ Հետևաբար՝ չեք զգում քաղցրությունը և կրկին ու կրկին քաղցր ուտելու ցանկություն եք ունենում։

6. Մաշկի հետ կապված խնդիրներ։ Շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի հետ կապված բորբոքային խնդիրների։ Եթե մաշկը շատ չոր է կամ յուղոտ, առկա է էկզեմա կամ ակնե, պատճառը կարող է շաքարը լինել։

7. Ավելորդ քաշ։ Շատ շաքարի օգտագործումը նշանակում է՝ շատ շաքար ստանալ։ Շաքարը կարող է հանգեցնել ինսուլինի արտադրության. այս հորմոնը կարևոր դեր է կատարում քաշի ավելացման գործում։

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս