Բաժիններ՝

Gucci­-ն պայուսակների հավաքածուն նվիրել է հին հունական գինու աստվածին

Gucci իտալական նորաձեւության տունը համալրելէ խաղողագործության եւ օրգիայի հին հունական աստված Դիոնիսիոսին նվիրված Dionysus հավաքածուն: Այդ մասին հայտնել է Luxurylaunches­-ը:

Հավաքածուում հայտնվել Է պայուսակի նոր մոդել: Այն ստեղծվել է թավշակաշվից եւ զարդարված է վագրի գլխով: Առասպելի համաձայն, հենց այդ կենդանու մեջքին նստած է Դիոնիսիոսը հատել Տիգրիս գետը:

Այս պայուսակները վաճառքում կհայտնվեն աշնանից, բայց այժմ արդեն հասանելի են նախնական պատվերի համար եւ կնստեն 3800 դոլար: Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:

2015 թվականի հունվարից Gucci­ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031