
«Մայիսի 28-ին «Ռոմայի» կազմում իմ վերջին հանդիպումը կանցկացնեմ». Ֆրանչեսկո Տոտտի

Կայսրը պատրաստ է նոր մարտահրավերների:
«Կիրակի, 2017 թվականի մայիսի 28, «Ռոմա» – «Ջենովա». այդ օրը ես վերջին անգամ կհագնեմ «Ռոմայի» մարզաշապիկը: Մի քանի բառով չեմ կարող նկարագրել, թե այդ գույներն ինչ նշանակություն են ունեցել ինձ համար, ունեն և կշարունակեն ունենալ:
Զգում եմ, որ ֆուտբոլի նկատմամբ իմ սերը երբեք չի ավարտվի: Սա կիրք է, իմ կիրքը: Այն այնքան ուժեղ է, որ ես չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր կարող եմ վերջ տալ այդ ամենին:
Երկուշաբթի օրը ես պատրաստ եմ ամեն ինչ վերսկսել: Ես պատրաստ եմ նոր մարտահրավերների»,- գրել է Տոտտին ֆեյսբուքյան իր էջում:
2017թ. սեպտեմբերին Ֆրանչեսկոն դարձավ 41 տարեկան:
Կայսրն իր նորամուտը «գայլերի» կազմում նշել է 1993 թվականին, 16 տարեկան հասակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը