«Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն». Վլադիմիր Գասպարյանը՝ Տարոն Մարգարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը։ Վերջինս երեկ մեզ բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը․ «Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լա՞վ չէ, որ եկել է»։

Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով․ «Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն»։

Առհասարակ, Վովա Գասպարյանը շատ է սիրում աջ ու ձախ հումորներ անել տարբեր մարդկանց վրա, նրանք էլ դժվարանում են համարժեք պատասխան տալ, միայն լուռ ժպտում են, եթե նույնիսկ հումորը կծու է լինում՝ ուժայինների հետ կատակ անել չի կարելի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031