Բենոն Սևան. ՄԱԿ-ի ողջ պատմության մեջ ամենախոշոր՝ «Նավթ պարենի դիմաց» նախագծի հայ հեղինակը

Բենոն Սևանը ծնվել է 1937թ. դեկտեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, հայերի ընտանիքում, որոնք հրաշքով փրկվել են 1915թ. Ցեղասպանությունից: Բենոնը մանկուց կապված է եղել հայ համայնքի ու եկեղեցու հետ:

Բենոն Սևանն ավարտել է հայկական հեղինակավոր Melkonian դպրոցը, իսկ այնուհետ մեկնել սովորելու ԱՄՆ-ում: Նյու Յորքի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան պատմությունից, այնուհետ մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական հարաբերությունների դպրոցում:

ԱՄՆ-ում ուսանելիս Բենոն Սևանը դարձավ ՄԱԿ-ին առընթեր երիտասարդական կոմիտեի անդամը: Համալսարանն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը սկսեց ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի նախագծերին:

1965 թվականից գլխավորել է ՄԱԿ-իմի շարք կարևորագույն նախագծեր Իրանում, Իրաքում, Սուդանում, Ալժիրում, Լիբանանում: Սևանը դարձավ Լիբանանում Քաղաքացիական պատերազմի դադարեցման գլխավոր բանակցողներից մեկը:

Կարդացեք նաև

Շնորհիվ նրա գլխավորած հատուկ հանձնաժողովի աշխատանքի՝ 1982թ. հաջողվեց հասնել կրակի դադարեցման: Նույն տարում Սևանի պաշտոնը բարձրացրեցին՝ նա գլխավորեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով քարտուղարությունը:

Նոր պաշտոնում Սևանը կատարեց մի շարք կարևոր փոփոխություններ և ավելացրեց Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի երկրների համար մարդասիրական աջակցությունը, սակայն նրա գլխավոր հաջողությունն այդ պաշտոնում դարձավ Աֆղանստանին աջակցության ծրագիրը:

1983թ. Բենոնը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի՝ աֆղանական հակամարտության հարցով ավագ քաղաքական խորհրդականը:

Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Բենոն Սևանը վերադարձավ Նյու Յորք և 1992թ. նշանակվեց Իրաքին մարդասիրական օգնության ցուցաբերման կոմիտեի ղեկավար, իսկ հունիսին դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի՝ քաղաքական հարցերով պաշտոնական օգնականը:

Փաստացի, Բենոն Սևանը դարձավ ՄԱԿ-ի կառույցում ազդեցությամբ երկրորդ մարդը: Այդ պաշտոնում Բենոն Սևանը դարձավ ՄԱԿ-ի պատմության մեջ ամենախոշոր նախագծի՝ «Նավթ պարենի դիմաց» ծրագրի հեղինակը: Ծրագիրը թույլ էր տալիս Իրաքին նավթ վաճառել բնակչության 60%-ի մարդասիրական կարիքները բավարարելու համար:

Ծրագրի իրականացման ժամանակ նավթի վաճառքից եկամուտները կազմել էին 65 միլիարդ դոլար, որից 46 միլիարդ դոլարը ուղղվեց մարդասիրական կարիքների բավարարմանը:

Նա մեղադրվել է կոռուպցիայի և նավթի ապօրինի գործարքներից խոշոր գումարներ ստանալու մեջ: Ծրագրի հետ կապված կոռուպցիայի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողովը նրան մեղադրել է կաշառակերության մեջ:

2005թ. Բենոն Սևանը որոշում կայացրեց հեռանալ ՄԱԿ-ից:

Որոշ ժամանակ անցկացնելով ԱՄՆ-ում՝ 2007թ. վերջնականապես տեղափոխվեց Նիկոսիա, որտեղ ընտրվեց Համաայկական բարեգործական միության կենտրոնական վարչության մշտական անդամ:

Տեսանյութեր

Լրահոս