
Դիետիկ տիրամիսու բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում ավելորդ կիլոգրամներ հավաքել

Fithacker.ru-ն ներկայացրել է դիետիկ տիրամիսուի բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին և չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ հավաքել։
Բաղադրիչներ
• անյուղ կաթնաշոռ՝ 300 գրամ
• վարսակի փաթիլներ՝ 150 գրամ
• 5 ձվի սպիտակուց
• նոր պատրաստված սուրճ՝ 1 բաժակ
• փխրեցուցիչ՝ 3 գրամ
Պատրաստման եղանակը
Հարեք ձվի սպիտակուցը։ Մանրացրեք վարսակի փաթիլներն ու խառնեք ձվի հետ։ Թխեք 180 աստիճանի պայմաններում՝ 10-15 րոպե։
Կրեմի համար հարկավոր է խառնել 2 սպիտակուց և կաթնաշոռ, խիտ սուրճ պատրաստել և սառեցնել։ Խմորից բլիթներ առանձնացրեք, մի քանի վայրկյանով դրեք սուրճի մեջ։ Հանեք, մի քանի գդալ կրեմ քսեք։ 2 ժամով դրեք սառնարանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը