
«Ռեալը»՝ Իսպանիայի չեմպիոն

Իսպանական Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները որոշեցին երկրի չեմպիոնին: Այսպիսով, «Ռեալը», արտագնա խաղում հաղթանակի հասնելով «Մալագայի» նկատմամբ, հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Մադրիդցիները հակամարտությունում հաղթեցին 2:0 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարսելոնան» 3:2 հաշվով հաղթեց «Էյբարին», սակայն չկարողացավ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը՝ հետ մնալով առաջատար «Ռեալից» 3 միավորով:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի լավագույն քառյակում հայտնված թիմերը՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Սևիլիան» նվաճեցին նաև Չեմպիոնների լիգայի ուղեգրեր:
«Մալագա» – «Ռեալ» 2:0
Գոլեր. Կ. Ռոնալդու, 2, Ք. Բենզեմա, 55
«Բարսելոնա» – «Էյբար» 4:2
Գոլեր. Դ. Խունկա, 63 (ինքնագոլ), Լ. Սուարես, 73, Լ. Մեսսի, 75 (11 մետրնոց), 90 – Տ, Ինուի, 7, 61