Գարեջրի չափավոր օգտագործումը կարող է մեծապես նպաստել առողջությանը. ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ
Fithacker.ru-ն գրում է, որ գինու համեմատ՝ գարեջուրն ավելի շատ վիտամին B և սպիտակուցներ է պարունակում։ Միևնույն ժամանակ՝ գործում է՝ որպես հակաօքսիդանտ, ինչպես գինին։ Այն մի խումբ հանքանյութեր է պարունակում, որոնք կարևոր դեր են կատարում նյութափոխանակության գործընթացում։ Սակայն հարկավոր է հիշել, որ գարեջուրն օրգանիզմի համար օգտակար է միայն այն դեպքում, երբ օգտագործում եք չափավոր քանակով։ Տղամարդկանց դեպքում խոսքն օրվա ընթացքում՝ 2, կանանց դեպքում՝ 1 բաժակ գարեջրի մասին է։
1. Կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Գարեջուրը վիտամին B6 է պարունակում, որն օգնում է սիրտը պաշտպանել տարբեր հիվանդություններից։
2. Կարող է նվազեցնել երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Գարեջուրը քիչ քանակով նատրիում է պարունակում և հարուստ է կալիումով։ Բացի այդ՝ այն մագնեզիում է պարունակում։
3. Գարեջրի՝ սահմանափակ քանակով օգտագործումը կարող է օգնել ամրացնել ոսկորները՝ դրանով կանխարգելելով կոտրվածքների և օստեոպարոզի առաջացումը։
4. Օրվա ընթացքում 1 բաժակ գարեջրի օգտագործումը կարող է օգնել կարգավորել վիտամին B-ի մակարդակը. այն պարունակում է B1, B2, B6, B12 վիտամիններ։
5. Գարեջուրը վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են մաշկն առավել հարթ, երիտասարդ ու առողջ դարձնել։
6. Ըստ Մոնրեալի համալսարանում անցկացված հետազոտության արդյունքների՝ օրվա ընթացքում 2 բաժակ գարեջրի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել սթրեսը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը