
Ժան Միշել Բասկիայի կտավը Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային 110,5 մլն դոլարով

Բոհեմական նկարիչ Ժան Միշել Բասկիայի կտավը մայիսի 18-ին Նյու Յորքում 110,5 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby՚s-ի աճուրդում: Այս մասին հայտնել է FrancePresse գործակալությունը: Նրա տեղեկատվությամբ՝ այդ գումարը դարձել է ամենամեծը Բասկիայի վրձնի գործերի համար երբեւէ վճարվածներից:
Վաճառված նկարն անվանում չունի եւ թվագրված է 1982 թվականով: Երկնագույն ֆոնին սեւ ներկով նկարված են մարդու գլխի ուրվագծեր: Բասկիան սկսել է որպես գրաֆիտիստ նկարիչ, ավելի ուշ հռչակվել է նեոէքսպրեսիոնիզմի ոճի գործերով: Նա մահացելէ 1988 թվականին թմրադեղերի գերդոզավորումից 27 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: