10 պատճառ՝ ինչու տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել գեր կանանց հետ
Greatpicture.ru-ն գրում է. գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը հաճախ խոչընդոտ է դառնում երջանիկ կյանքի ճանապարհին։ Կանանց մի զգալի հատված կարծում է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ տղամարդիկ իրենց գեղեցիկ չեն համարում։ Ինչ են տղամարդիկ պատասխանում այն հարցին, թե ինչու չեն ցանկանում հանդիպել գեր կանանց հետ։
• Գեղեցկությունը սուբյեկտիվ է։ Կան խոշորամարմին և կան գեր մարդիկ։ Բայց կանանց մեծ մասը չի ցանկանում հանդիպել իրենից կարճահասակ տղամարդկանց հետ։ Նույնը գեր կանանց դեպքում է։
• Ես սեփական փորձով եմ զգացել՝ ինչ է նշանակում՝ գեր լինել։ Նիհարելը շատ դժվար է եղել, իսկ քաշը պահպանելը՝ էլ ավելի։ Ավելորդ քաշից առաջինը տուժում է ինքնագնահատականը։ Այդ պատճառով էլ ես ապրումներ կունենայի կնոջս համար, եթե նա ավելորդ քաշ ունենար։
• Եթե կինն ավելորդ քաշ ունի, նշանակում է՝ վտանգի է ենթարկում իրեն, իր առողջությունը։ Ամենայն հավանականությամբ, նա ալարկոտ է, դժգոհ և չի սիրում իրեն։ Կներեք, բայց ծալքերը որևէ գեղեցկություն չունեն։
• Գեր կանայք պարզապես հոգ չեն տանում իրենց մասին։
• Առաջին հերթին դա վտանգ է առողջությանը։
• Գեր կնոջ կողքին բարեկազմ տղամարդը տարօրինակ և ծիծաղելի տեսք է ունենում։
• Ես հարգում եմ մարդկանց, ովքեր առողջ կենսակերպ են վարում, քանի որ ինքս այդպես եմ ապրում։ Գիրությունը համատեղելի չէ դրա հետ։ Այդպիսի կանայք հարգանք չեն առաջացնում։
• Թմբլիկ այտերը կարող են քնքուշ տեսք ունենալ։ Բայց ավելորդ քաշը տգեղ է։
• Ես չեմ ցանկանում լինել կնոջ կողքին, ով կարցրել է վերահսկողությունն իր անձի նկատմամբ։
• Ես տանել չեմ կարողանում ալարկոտներին։ Եթե նրա համար դժվար է 30 րոպե սպորտով զբաղվել, դա ինձ համար ալարկոտության վառ նշան է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը