Բաժիններ՝

Թրամփը «վհուկների որս» է համարել ընտրություններին ՌԴ-­ի միջամտության հետաքննությունը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-­ի ընտրություններին ՌԴ­-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել է «վհուկների որսի» դրսեւորում։

«Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակա եւ Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են կատարվել: Եվ ընդ որում ոչ ոք հատուկ դատախազ չի նշանակել հետաքննության համար»,­-գրել է նա իր Twitter­-ում: «Ընթանում է ԱՄՆ-­ի ողջ պատմության ընթացքում քաղաքական գործչի դեմ ուղղված ամենախոշոր «վհուկների որսը»,­-հավելել է նա՝ խոսելով ներկայում իր վարչակազմի շուրջ ստեղծված իրադրության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ­ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-­ում կայացած նախագահական ընտրարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Մյուլլերը, որն ԱՄՆ-­ի Հետաքննությունների համապետական բյուրոն գլխավորել է 2001­-ից մինչեւ 2013 թվականը։

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ-­ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, անհրաժեշտ էր անկախ փորձագետ դրսից՝ հետաքննությանը հետեւելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս