
Ինչո՞ւ Մորատան չսեղմեց Զիդանի ձեռքը

Մադրիդի «Ռեալի» վերջին խաղում գրանցվեց հետաքրքիր միջադեպ: «Սևիլիայի» հետ խաղում փոխարինվելով՝ Ալվարո Մորատան հրաժարվեց սեղմել Զիդանի ձեռքը:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այս միջադեպի մասին:
Զիդանը նշել է, որ Մորատան դժգոհ էր ոչ թե իրենից, այլ բարկացած էր ինչ-որ երևույթից: Մարզիչն ու ֆուտբոլիստը քննարկել են այս դրվագը և համարել, որ ամեն ինչ անցյալում է:
Զիդանը խոսել է նաև Լա Լիգայի 21-րդ տուրի հետաձգված հանդիպման մասին «Սելտայի» հետ:
Զիդանը նշել է, որ իրենց դժվարին խաղ է սպասվում:
«Ինչպես նախորդ խաղում, այս խաղում ևս դժվարին պայքար է լինելու: Շատ ծանր է լինելու նաև հաջորդ խաղը, սակայն մենք գիտենք՝ ինչպես պայքարել մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան