
Չինացիները Պիեր-Էմերիկ Օբամեյանգին առաջարկել են տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ

Գաբոնցին մտածում է:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Տիանցզին Ցյուանցզյանը»: Ակումբը, որը Չինաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում գրավում է 9-րդ տեղը, պատրաստ է հարձակվողի համար վճարել 80 մլն եվրո, իսկ իրեն վճարել տարեկան 50 մլն աշխատավարձ:
France Football-ը հայտնում է, որ Պիեր-Էմերիկը մտածում է ասիական թիմի առաջարկի մասին, որը կազմում խաղում են Ակսել Վիտսելը և Ալեշանդրե Պատոն:
2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը Բունդեսլիգայում անցկացրել է 31 խաղ և դարձել է 29 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը 27-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը