Բաժիններ՝

ԶԼՄ-­ները հայտնել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի հնարավոր ամսաթիվը

Իսպանիայից Կատալոնիայի ինքնավար հանրակցության անկախության շուրջ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. այս ամսաթիվը հաջորդ շաբաթ կհայտարարվի Կատալոնիայի կառավարության ղեկավար (ժեներալիտետ) Կառլես Պուչդեմոնի կողմից: Այդ մասին հայտնել է La Vanguardia իսպանական թերթը:

Հանրաքվեի ամսաթիվը կհայտարարվի Մադրիդում Պուչդեմոնի ելույթից հետո, որը տեղի կունենա մայիսի 22­-ին, նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Կատալոնիայի անջատումը պաշտպանող «Միասին՝ հանուն այոյի» կուսակցության աղբյուրներ:

Պուչդեմոնն ինքը ավելի վաղ հայտարարել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք իր ուղեւորությունը Իսպանական Պետության հետ համաձայնեցված հանրաքվե անցկացնելու շուրջ բանակցություններ վարելու վերջին հնարավորությունն է:

Մադրիդում Պուչդեմոնի ելույթը վերնագրված է «Հանրաքվե Կատալոնիայի համար: ժողովրդավարական համաձայնության հրավեր»: Ժեներալիտետն այս ելույթին հրավիրել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին, քաղաքական բոլոր
կուսակցությունների ներկայացուցիչներին, ձեռնարկատերերի, հասարակական շարժումների առաջնորդներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031