Ֆրանսիան Facebook-ին տուգանել է օգտատերերի մասին տվյալներ հավաքելու համար
Ֆրանսիայի «Տեղեկատվություն եւ ազատություններ» ազգային հանձնաժողովը (CNIL) մայիսի 16-ին Facebook սոցիալական ցանցին 150 հազար եվրո է տուգանել օգտատերերի վերաբերյալ տվյալների անիրավական հավաքման եւ օգտագործման համար: Այս մասին ասված է այս անկախ վերահսկիչ ատյանի տարածված հայտարարության մեջ:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ «տվյալների օգտագործման քաղաքականության մեջ փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականին Facebook-ի արած հայտարարությունից անմիջապես հետո CNIL-ն վերահսկողություն է իրականացրել…՝ տվյալների պաշտպանության մասին օերնքի կիրառումն ստուգելու համար»:
Ստուգումների արդյունքում, ինչպես արձանագրում է հանձնաժողովը, բացահայտվել են սույն օրենքի բազմաթիվ խախտումներ:
Մասնավորապես, ինչպես արձանագրել է հանձնաժողովը, «Facebook-ը զանգվածային կարգով օգտագործել է ինտերնետ-օգտատերերի անձնական տվյալները հասցեական գովազդի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: