Բաժիններ՝

Յանուկովիչը ցանկանում է դատարանում անձամբ հարցեր ուղղել Պորոշենկոյին ու Յացենյուկին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մտադիր է դատարանում անձամբ հարցեր ուղղել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյին եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին 2014 թվականին պետական հեղաշրջման մեջ նրանց ունեցած դերի վերաբերյալ: Այդ մասին ասված է նախկին նախագահի հայտարարության մեջ:

«Օբոլոնյան դատարանում ես կկարողանամ անձամբ հարցեր տալ Պորոշենկոյին, Տուրչինովին, Յացենյուկին, (գլխավոր դատախազ Յուրի) Լուցենկոյին, Պարուբիյին եւ պետական հեղաշրջման մյուս կազմակերպիչներին:

Նրանց տրվելիք հարցերը ես արդեն պատրաստել եմ»,­-նշվում է հայտարարության տեքստում, որը Facebook-­ում հրապարակել է Յանուկովիչի որդու մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը: Նախկին նախագահի կարծիքով՝ մատնանշված մարդիկ պետական դավաճանություն են կատարել եւ մեղավոր են Դոնբասում ռազմական գործողությունների սանձազերծման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031