Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-­ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:

Նա այդ կերպ է արձագանքել The Washington Post-­ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում է, թե ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր ՌԴ­-ի ԱԳՆ-­ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատվություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ:

«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք է դրանք կարդալ: Դրանք կարելի է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չէ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար է, այլեւ վտանգավոր»,­-գրել է դիվանագետը Facebook-­ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս