ԻՊ-ն Մոսուլում «լիակատար պարտության» եզրին է
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ամբողջովին շրջապատված են Մոսուլում եւ հայտնվել են «լիակատար պարտության» եզրին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Մոսուլում ԻՊ-ի հսկողութան տակ է մնում «միայն 12 քառակուսի կիլոմետր»:
Մոսուլում ԻՊի դեմ իրաքցի զինվորականների գործողությունն ընթանում է 2016 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: